Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել 

20 հազար հեկտար առաջխաղացումը փաստ է. Միհրան Հակոբյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

2014-ին Նախիջևանի ուղղությամբ գործողության թեման հերթական անգամ ապացուցեց, որ մենք հարցերը քաղաքավարի քննարկելու մշակույթ դեռ չունենք: Դասական բանավեճի տեսությունն ենթադրում է, որ հնչեցված փաստարկի դեմ պետք է բերվի հակափաստարկ, որի շուրջ պետք է բանավեճ ընթանա` վեր հանելով ճշմարտությունը: Ընդհանրապես, կարծիքը ձևավորվում է փաստերի ու փաստարկների վրա, և երբ այդ փաստերն ու փաստարկենրը փոխվում են, կարծիքը նույնպես փոխվում է: Բացառություններ, իհարկե, լինում են. կան մարդիկ, որ իրենց կարծիքը երբեք չեն փոխում, որովհետև այդ կարծիքի հիմքում ի սկզբանե փաստեր ու փաստարկներ չեն էլ եղել: Ամեն դեպքում, տեսությունն առայժմ մի կողմ թողնելով` հուսանք, որ մի օր մենք նույնպես կհասնենք քաղաքավարի բանավիճելու մշակույթին:

Եվ, ուրեմն, ի՞նչն է խնդիրը: Նրանու՞մ, որ ասել եմ մի բան, որ շատ վաղուց հրապարակվա՞ծ է եղել: Մեծ գաղտնի՞ք է, որ 2014-ին Նախիջևանի ուղղությամբ գործողության հետևանքով մի հսկայական տարածություն հայտնվել է մեր դիրքապահների դիտարկամն ու կրակային հասանելիության գոտում: Այդ մասին գրվել է, նկարվել է, ցույց է տրվել: Մեղավո՞ր եմ, որ ես դա կարդացել, տեսել ու հիշել եմ, իսկ ոմանք` ոչ: Ում հետաքրիր չէ, չի հետևել, իր իրավունքն է, բայց հիմա զարմանալն ու վիրավորախառն հարձակվելը ո՞րն է: Անշուշտ, կարելի է բանավիճել` խոսքը 20.000 հեկտարի մասի՞ն է, թե՞ 18.864 կամ մեկ այլ թվի: Կամ թե` արդյո՞ք այդ հատվածը մեր պետական սահմանների մեջ չպետք է լիներ ի սկզբանե: Կներեք, բայց Արծվաշենն էլ մեր պետական սահմանների մեջ է` քարտեզով: Չէ որ խոսում ենք փաստացի ճակատի ու այդ ճակատում դիրքային փոփոխությունների, տարածքի վերահսկողության, դիտարկման ու կրակային հասանելիության մասին: Կամ` արդյո՞ք ամբողջ Նախիջևանը մեր կրակային հասանելիության գոտում չէր մինչև 2014-ը: Իհարկե այդպես է, բայց մի բան է 7.62 տրամաչափի հրազենի կամ 120մմ ականանետի կրակային հասանելիություն երևույթը, մեկ այլ բան` Գրադի կամ Դ-20-ի: Նույն տրամաբանությամբ` Բաքու քաղաքի անվտանգության համար մի բան է Իսկանդերի պարագան, մեկ այլ բան` եթե ասենք հայկական դիրքերը լինեին Բայիլովյան բլուրի վրա:

Իհարկե, կարելի է բանավիճել տերմինների շուրջ` «դիրքային բարելավու՞մ», «նվաճու՞մ», «ազատագրու՞մ», թե՞ ասենք` «տարածքային ձեռքբերում»: Իսկ պաշտոնապես ի՞նչ պետք է հայտարարվեր 2014-ին. որ 1994-ի զինադադարի խախտմամբ գործողությու՞ն ենք արել ու լավ ենք արե՞լ, թե՞ 1921-ի Կարսի պայմանագիրն ենք խախտել ու լավ ենք արել: Էս դարում նման հայտարարություններ ինչ-որ մեկն անու՞մ են, թե՞ սահմանափակվում են համեստ տեղեկատվությամբ առ այն, որ «դիրքային բարելավում է տեղի ունեցել», որի համար, ի դեպ, զինվորականներ են պարգևատրվել և այդ մասին նույնպես բավարար տեղեկատվություն կա բաց աղբյուրներում: Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցավ այդ ձախողման համար պատասխանատու ադրբեջանցի զինվորականների հետ, շատ հուզիչ, միգուցե նաև սահմռկեչուցիչ պատմություն է, բայց դա արդեն ադրբեջանցիների ներքին գործն է: Ընդհանրապես պետք է կողմնորոշվել. մենք ձևի մասին ենք խոսու՞մ, թե՞ բովանդակության: Ի՞նչ տերմին ուզում եք օգտագործենք, դրանից փաստի բովանդակությունը չի փոխվում:

Կամ ինչու՞ եմ հիմա այդ մասին ասել. հիմա են հարցրել, հիմա եմ ասել, խնդիրն ինչու՞մ է: Թե՞ խոսելու, կարծիք հայտնելու իրավունք չունե՞մ: Շատ հեռու եմ այն մտքից, որ սեփական կարծիքդ փաստարկելու համար պետք է շուրջբոլորին վիրավորել ու պիտակավորել: Չէ որ գոմի օրենքներով չենք ապրում, որտեղ հաղթում է նա, ով ավելի բարձր է բառաչում: Ես փաստից եմ խոսում` հղում անելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությանը: Իսկ թե փաստն ու՞մ և ինչի՞ համար դուր չի գալիս, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները
Ամենադիտված