Ռուսական ողբերգության վտանգն առկա է նաև Երևանում, բայց իշխանությունները թքած ունեն
ԲլոգոսֆերաԼրագրող, հրապարակախոս, ՄԱԱ տնօրեն Նարինե Մկրտչյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Կեմերովոյի Առևտրի կենտրոնի մահաբեր հրդեհի պատճառներից են համարվում հակահրդեհային անվտանգության կաննոների անտեսումը և հանցավոր անփությունը: Աստված հեռու տանի, բայց մեզ անվերջ թվում է, որ նման չարիքը մեզ կարող է շրջանցել:
Մինչդեռ: Երևանի բենզինի լցակայանների աշխատակիցները մեքենաները վառելանյութ են լցնում՝ վաղվող սիգարետը բերանին, երևանյան քաղաքային տրանսպորտի վարորդների մի ձեռքում սիգարատն է, մյուսում՝ հեռախոսը, իսկ բարձրախոսից, որից պետք է կանգառների անվանումները լսվեն, փոխարենը բարձր երաժշտությունն է լսվում, սրահում՝ լիքը ուղևորներ: Ռեստորանները գործում են բնակավայրերում, իսկ հրավառությունները պոտենցիալ հրդեհներ են:
Երևանն ամբողջությամբ հրեդեհավտանգ է: Ո՞րն ասես որը՝ թողես:
Ցավալին այն է, որ այդ ամենի թքած ունի ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը