«Բարսելոնա»-ն խաղավարին խփած գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Սևիլյա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Ֆրանկո Վասկեսը 36-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը, իսկ 50-րդ րոպեին Լուիս Մյուլերը հաշիվը դարձրեց 2:0:
Խաղավարտին կատալոնացիները երկու գոլ խփեցին և խուսափեցին պարտությունից. 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկ րոպե անց մրցակցի դարպասը գրավեց նաև Լիոնել Մեսսին:
Կատալոնացիները 75 միավորով շարունակում են մնալ մրցաշարային աղյուսակի առաջատարը:
Լուսանկարը` As-ի


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան