Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Երաժշտական «Ծիծեռնակ»-ները գտան իրենց տաքուկ բույնը. մրցանակների արժանացան լավագույնները (լուսանկարներ)

Լուսանկարներ

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունն իմի բերեց և հանրությանը ներկայացրեց հայ երաժշտարվեստի տարվա ընթացքում ստեղծված լավագույն նմուշները և լավագույն կատարողներին: Մրցանակներ հանձնվեցին դասական, ժողովրդական և ՓՈՓ ժանրերում: Մրցանակաբաշխությունն անցկացվեց մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թող որ հոգու հավերժության այս գեղեցիկ տոնին բոլոր մրցանակ ստացողներն իսկապես ուրախանան և զվարթանան, իսկապես արժանի լինեն այն մրցանակներին, որոնք նախատեսված են լավագույնների համար»,- նշեց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երգահան Ավետ Բարսեղյանը «Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ» նախագծի իրականացման համար:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության
մեջ» համերգաշարի համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա ասաց, որ խորապես զգացված է բարձր գնահատականի, այն բուռն հույզերի համար, որ ապրում է այդ պահին: Մանսուրյանը շեշտեց, որ իր համար թանկ է հայոց լեզուն, հայ պոեզիան:

«Հատուկ մրցանակ»-ի արժանացավ նաև «Համահայկական նվագախումբ» նախագիծը:

«Մշակութային կանգառ» նախագծի իրականացման գործում մեծ աջակցության համար «Հատուկ մրցանակ» տրվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս դրա  նախագահ Գաբրիել Ջամբարջյանի:

«Այայի երկիր Արցախ» ստեղծագործության համար մրցանակ հանձնվեց նաև երգչուհի Գայա Արզումանյանին:

Օպերային երգիչ Արտակ Հարությունյանն արժանացավ «Հատուկ մրցանակ»-ի «Կրկին բեմում» համերգային ծրագիրը կյանքի կոչելու համար:

Արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար «Հատուկ մրցանակ» տրվեց Սիրուշոյին:

Ջազ երաժշտության հանրահռչակման գործում ներդրում ունենալու համար «Հատուկ մրցանակ»-ի արժանացավ Հայաստանի ջազ ասոցիացիան ի դեմս դրա նախագահ Կամո Մովսիսյանի:

Հայաստանյան մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար «Հատուկ մրցանակ» հանձնվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:

«Հատուկ մրցանակ» տրվեց նաև երգահան Արթուր Գրիգորյանին՝ հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

Դասական ժանրում տարվա լավագույն երաժշտախումբ համարվեց «Հովեր»  պետական կամերային երգչախումբը:

Նույն ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում հաղթեց տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Դասական ժանրում լավագույն ալբոմ համարվեց դաշնակահար Հայկ Մելիքյանի «Alexsandr Harutyunyan: Complete piano works» սկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում հաղթեց «Ահեղ դատաստան» նախագիծը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):

Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ ճանաչվեց Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) անվանակարգում մրցանակի արժանացավ Վարդան Բադալյանը:

Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) ճանաչվեց Նորայր Գաբոյանը:

Վերոնշյալ ժանրում լավագույն ալբոմ անվանակարգում հաղթեց «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»-ը «Քեզ եմ հիշում» սկավառակի համար:

Լավագույն համերգային ծրագիր անվանակարգում մրցանակը տրվեց Կամո Սեյրանյանի «Դուդուկի մեծարման երեկո»-ին:

Մասսայական (POP) ժանրում տարվա լավագույն ռոք խումբ դարձավ վերջին շրջանում շատերի ուշադրությունը գրաված, ալտերնատիվ ռոք և ինդի ռոք ժանրերում ստեղծագործող «Նեմրա» խումբը, որի ելույթը բուռն ծափահարություններով ընդունվեց:

Լավագույն ՓՈՓ խումբ դարձավ «Արցախի ձայներ» նախագիծը:

Լավագույն ալբոմ համարվեց YellowStons խմբի «Զարմանալի և անսովոր» ձայնասկավառակը:

Լավագույն համերգային ծրագիր  անվանակարգում հաղթեց  Հայկոն «Սիրո Հավերժ քաղաք» խորագրով մենահամերգով:

Լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցանակը կրկին Հայկոն ստացավ «Սիրո Հավերժ քաղաք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան):

Լավագույն դուետ  համարվեց «Արամ MP3 և 3.33» «Սկսում ենք պարել» գործով:

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթեցին Հակոբ Հակոբյանը և Արման Հովհաննիսյանը:

Տարվա հիթ դարձավ Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» ստեղծագործությունը Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մեկնաբանությամբ: Վերջիններս իրենց մրցանակը հանձնեցին հեղինակի մորը` Աննա Էլբակյանին:

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը:

Տարվա լավագույն երգիչուհի դարձավ Իվետա Մուկուչյանը:

Շքեղ, գունագեղ և պայծառ մրցանակաբաշխությանը հետաքրքիր և զգացմունքային համարներով հանդես եկան Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Գայա Արզումանյանը, «Նեմրա», «Գաթա» խմբերը, Էրիկ Կարապետյանը և շատ ուրիշներ:

Միջոցառումն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված