Ավելի շատ օգնություն ստանում եմ անհատներից, քան պետությունից. զոհված հերոսի մայր (տեսանյութ)
ՏեսանյութերԱպրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը` տիկին Անահիտը, այսօր, Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում վերհիշեց երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերը: Տիկին Անահիտը պատմեց, թե ինչպես է կանխազգացել որդու մահը:
«Չեմ հավատում, որ տղաս մահացել է, մինչև հիմա սպասում եմ նրա գալուն: Նրա հետ վերջին անգամ խոսել էի մարտի 31-ին: Ապրիլի 2-ի գիշերը քնած ժամանակ նրա ձայնը լսեցի՝ օգնություն էր կանչում: Պարբերաբար վեր էի թռչում քնիցս, ինչ-որ ձայներ էի լսում: Սրտիցս երեք հատ ցավ դուրս եկավ: 7-ից պակաս Ղարաբաղից զանգեցին, ասացին, որ կռիվ է, հասի: Մեկ օր անց որպես կամավոր գնում էի Ղարաբաղ, բայց ճանապարհի կեսից ինձ ետ դարձրին, վատ կանխազգացումներ ունեցա: Իսկ ապրիլի 4-ին պատի ժամացույցը կանգնեց՝ հասկացա որ մի բան այն չէ»,- ասաց հերոսի մայրը:
Արդյոք պետությունը համապատասխան ուշադրություն դարձնո՞ւմ է հերոսի ընտանիքին՝ հարցին ի պատասխան տիկին Անահիտն ասաց, որ ավելի շատ օգնություն ստանում է անհատներից, քան պետությունից:
Տեսանյութը՝ armlur.am-ի


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը