ԱՄՆ դեսպանը լքել է Ադրբեջանը
ԱՄՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ռոբերտ Սեկուտան մեկնել է ԱՄՆ և որոշում է կայացնել թոշակի անցնելու մասին:
Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը:
«Իսկապես, ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում և մարտի վերջին լքելու եմ այս երկիրը»,-մարտի 15-ին նշել էր Սեկուտան:
Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015թ. փետրվարին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)