Մի քանի գիշեր չեմ քնի՝ գիտակցելով, որ խաղալու եմ Ռոնալդուի դեմ. Բուֆոն
ՍպորտԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք դիմակայության մասին:
«Իհարկե, մեզ անհանգստացնում է «Ռեալ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղը: Գիտակցում ենք, որ խաղալու ենք մի ակումբի դեմ, որը մեզանից ուժեղ է: Դրա հետ մեկտեղ՝ գիտակցում ենք նաև, ավելի տաղանդավոր թիմը ոչ միշտ է կարողանում երկու խաղի արդյունքում հաղթանակ տանել: Եթե մեզ հաջողվի 2 խաղ մրցակցից ավելի լավ հանդես գալ, մեզ համար մեծ ձեռքբերում կլինի:
«Ռեալ»-ի պես թիմից մեկ ֆուտբոլիստ հեռացնելով իրավիճակն այնքան էլ չի փոխվի. Չնայած՝ արդեն ասել եմ՝ գիտակցումը, որ խաղալու եմ Ռոնալդուի դեմ, ինձ կբերի մի քանի անքուն գիշեր»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան