Կասիլյասը կարիերայի 1000-րդ խաղն է անցկացրել (տեսանյութ)
ՏեսանյութերՊորտուգալիայի առաջնության 28-րդ տուրում «Պորտու»-ն ուժերը չափել է «Բելենենսեշ»-ի հետ և զիջել 0:2 հաշվով:
Հանդիպմանը մասնակցել է դարպասապահ Իկեր Կասիլյասը: Այս խաղը իսպանացի դարպասապահի համար 1000-րդ է կարերայում: Ռաուլից հետո 36-ամյա դարպասապահը երկրորդ իսպանացի ֆուտբոլիստն է ով հատում է այս սահմանագիծը:
Կասիլյասը 725 խաղ անցկացրել է «Ռեալ»-ում, 108 խաղ` «Պորտու»-ում, 167 խաղ` Իսպանիայի հավաքականում:
385 խաղում դարպասապահը անառիկ է պահել դարպասը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան