Դրական եզրակացություն տրվեց ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին
ՔաղաքականԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:
Վարկային համաձայնագիրը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 20-ին, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ վերոնշյալ վարկային համաձայնագիրը 2013թ. մայիսի 29-ին ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորումն է: Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և ոռոգման թիրախային համակարգերում բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը և բարելավել ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունը և հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար: Մասնավորապես, Ծրագիրն ուղղված է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը