Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 

Հեռախոսազրույցն Ասյա Խաչատրյանը սխալ է ներկայացրել. Ռուբեն Մելիքյան

Հասարակություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել: Այս մասին նշեց Մելիքյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Մենք ունեցել ենք բավական երկար խոսակցություն, մի քանի կցկտուր խոսքերը մեծ մասով սխալ են, երևի միակ հատվածը, որ մոտ էր իրականությանը` հայաստանցի-ղարաբաղցի հատվածն էր: Խոսքը վերաբերում է մեր հեռախոսազրույցին: Ես հատուկ վերցրել եմ մեր հեռախոսազրույցի տևողությունը, այն տևել է 58 րոպե: Ես մանրամասն փորձել եմ բացատրել իր իրավունքների պաշտպանության եղանակները: Խրախուսել եմ մեզ դիմում ներկայացնել, փաստերը շարադրել, որ կարողանայինք անել այն, ինչ արդեն արել ենք»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ներքին կարգով հարցը բարձրացնելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձեռքի տակ որևէ փաստ չունենալու դեպքում ինքն առավելագույնը դա կարող էր անել: «Զանգել ջղայնանալ» բառերը գուցե ասել եմ, հավանաբար «բարկանալ» բառն եմ օգտագործել: Եթե որպես ՄԻՊ իմանամ որևէ խախտում է եղել, ես նրանց հետ կունենամ խոսակցություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: ՄԻՊ-ը մեծ ծավալով շփումներ է ունենում բոլորի հետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, այդ թվում` ոստիկանության հետ: Որոշակի գործողություններին բացասական վերաբերմունք արտահայտելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ «ղարաբաղցի-հայաստանցի» խոսակցությունները սրված են: «Չեմ կարծում, որ ֆոնը սրված է: Իհարկե, դա վատ բան է, այն աստիճան վատ բան է, որ ես դրանից շատ ավելի եմ վիրավորվում, քան իմ հասցեին հնչած խոսքերից: Մենք պետք է հնարավորինս շատ շփումներ ապահովենք, շատ աշխատենք այդ կարծրատիպերի վերացման հարցում: Գրեթե երկու տարի աշխատելով Արցախում, կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ են գալիս ՀՀ մարզերից, Երևանից, սփյուռքից, ես տեսնում եմ երկուստեք բարյացակամ վերաբերմունք: Նմանատիպ կարծրատիպերը, նախապաշարմունքները վերացնելու լավագույն ձևը շփումներն են, այդ հարցում էլ մենք փորձում ենք կամրջի դերում լինել»,-հայտարարեց ԼՂՀ օմբուդսմանը:

Լրագրողի այն հարցին`արդյոք պետք է խիստ նկատողություն հայտարարե՞լ, թե գործից հեռացնել Արցախի ոստիկաններին, եթե պարզվի նրանց մեղքը` Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծառայողական քննությունը ցույց կտա`արդյոք Արցախի ոստիկանները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել, թե ոչ, և հավելեց. «Եթե այն, ինչ ներկայացնում է Ասյա Խաչատրյանը, ամբողջությամբ հաստատվի, ձեր ներկայացրածից առավել խիստ տարբերակը պետք է կիրառվել»: Արցախի ՄԻՊ-ի խոսքով` անկախ արդյունքներից, իրենց հաջորդ քայլերից է լինելու ոստիկանների հետ աշխատանքն ու ընդհանրական առաջարկների ներկայացումը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի
Ամենադիտված