Նարեկ Մանասյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
ումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Տեղեկացնում է msy.am-ը
Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:
Բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան