Հրդեհ Արմավիրի մարզում
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կանչ Այգի» ՓԲԸ-ի տարածքում գտնվող ավտոտնակների հետնամասում այրվում է կուտակված վառելափայտ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել են մոտ 100 քմ վառելափայտ և մասամբ ավտոտնակների տանիքի փայտյա կառուցատարրերը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը