Կոտայքի մարզում 34–ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում (լուսանկար)
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մեղրաձորի վարչական տարածքում՝ դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 17 AA 170 համարանիշի ավտոմեքենյաով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Մարմարիկ գետում:
Ըստ նախնական տեղեկություններոի՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին՝ Հ. Հովհաննիսյանին, և նրա ուղևորին՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Մուրադյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Արթուր Անտոնյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը