Բաքվում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Ադրբեջան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Բաքվի Նարիմանովի շրջանի "Չերմետ" կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել,որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց...Ըստ ԶԼՄ-ների պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում...Ըստ նախնական տեղեկությունների պայթել է չվնասազերծված արկ...
Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում... Տեսանյութում պարզ երևում է, որ առանց անվտանգության նորմերի պահպանման մեծ քանակությամբ չվնասազերծված զինամթերք է հավաքված կույտերով,որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում...
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը