Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին 

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի քայլից հետո...

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ եւ ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական: Ինչ-որ իմաստով, քանի որ խորքային առումով դրանք ոչ թե պարզապես արարողակարգային են, այլ ըստ էության արտացոլում են ներկայումս տեղի ունեցող դինամիկ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնցում Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, «դժբախտության եղբայրներ» են: Ընդ որում, կրկնակի «դժբախտության», քանի որ մի կողմից երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արեւմուտքի հետ, միաժամանակ նաեւ լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, պարզապես զուտ տակտիկական նկատառումներից ելնելով ներկայումս ստիպված են մոռանալ դրանք, կամ ավելի շուտ՝ անտեսել: Թեեւ, որքան դրանք անտեսվում են, այնքան արտահայտվում են առավել ողբերգական դրվագներով, եւ որպես կանոն՝ Ռուսաստանի որոշակի կորուստներով:

Հետո իհարկե Մոսկվան ստիպված է լինում պարբերաբար հայտարարել, թե դրանց մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ իրականում ինչ-որ «երրորդ ձեռք» փորձել է հարվածել ռուս-թուրքական հարաբերությանը: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգում են ռեզինը եւ պարզ չէ, թե այն որտեղ է կտրվելու: Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը, անկասկած, լավ են պատկերացնում, որ միմյանց համար փոխադարձաբար ունեն ընդամենը Արեւմուտքի դեմ խաղաքարտի նշանակություն, ոչ ավելի: Պարզապես երկուսն էլ չեն շտապում օգտագործել այդ խաղաքարտը, թերեւս հասկանալով, որ դա վերջինն է, եւ չաշխատելու կամ չհաջողելու դեպքում կմնան լիովին ձեռնունայն՝ ով որ փորձի օգտագործել մյուսին:

Այդ իմաստով, ռուս-թուրքական հարաբերությունը առերեւույթ, տակտիկական առումով վերելք եւ դինամիկ զարգացող բնույթի պարագայում, խորքային, ռազմավարական առումով ունի մաշող բնույթ, եւ կողմերը փորձում են մաշեցնել միմյանց քաղաքական դիրքերը: Հայաստանի դիտանկյունից գործընթացը, անշուշտ, ունի պատմական բավականին անմխիթար պրիզմա՝ ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար մշտապես հանգեցրել է բավականին ծանր կորուստների:

Մյուս կողմից, սակայն, անշուշտ պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցումով: Ճակատագրապաշտությունը քաղաքականության թշնամին է: Իրավիճակը նախկինում եւ այսօր բոլորովին այլ է: Խնդիրն այն է, թե մենք որքան համարժեք ենք փոխվել աշխարհի փոփոխությունների համատեքստում, մենք որքանով ենք նոր: Այդ տեսանկյունից Պուտինի եւ Էրդողանի ներկայիս շփումը, փաստորեն, առաջինն է հայ-թուրքական ուղղությամբ Երեւանի վերջին քայլի՝ արձանագրությունների չեղարկման ֆոնին: Դժվար է ասել, թե հայկական օրակարգը ինչ տեղ է ունենալու Պուտինի եւ Էրդողանի զրույցի օրակարգում, սակայն հատկանշական է, որ թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան առանձնակի անդրադարձեր ու արձագանք չեն տվել Սերժ Սարգսյանի քայլին, ինչը գուցե ոչ այնքան դրա հանդեպ անտարբերության, ինչքան հակառակի՝ դրա վերաբերյալ համատեղ քննարկումների անհրաժեշտության ցուցիչ է:

Ի վերջո, խնդիրը տվյալ պարագայում չի առնչվում միայն հայ-թուրքական հարաբերության հեռանկարին, հատկապես եթե նկատի առնենք այն, որ վերջին շրջանում Անկարայի հանդեպ բավականին ագրեսիվ դիվանագիտություն է վարում Ֆրանսիայի նոր նախագահը եւ դրանում բավական զգալի տեղ տալիս հայկական հարցին, արել է մի շարք հնչեղ հայտարարություններ այդ կապակցությամբ: Հայկական հարցը գործնականում եղել է այն քիչ հարթություններից մեկը, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանը կարողացել են հանգել պայմանավորվածությունների: Պայմանավորվածություններ, որոնք սակայն ոչ այնքան այդ հարցին են վերաբերել, այլ եղել են դրա հաշվին: Ահա այս տեսանկյունից է, որ ռուս-թուրքական շփումներում մշտապես աչալրջություն է պահանջվում հայկական հարցի կապակցությամբ, հատկապես երբ այն չկա օրակարգում, որովհետեւ այդ դեպքում բավականին բարձրանում է դրա այսպես ասած՝ կուլիսային խաղարկման եւ հատկապես անվերահսկելի խաղարկման հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ
Ամենադիտված