Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կունենա 16 մասնակից
ՍպորտՍուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 16 մասնակցով:
Ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 300 մարզիկ 31 երկրից: Առաջնությունը կկայանա Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը.
Խոցասուսեր, աղջիկներ.
- Էմմա Պողոսովա
- Լիլիթ Էվոյան
- Ինեսա Բաբախանովա
- Նաիրա Համազասպյան
Խոցասուսեր, տղաներ.
- Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան
4. Աբրահամ Սարգսյան
Ճկասուսեր, աղջիկներ.
1.Անահիտ Ալոյան
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գևորգյան
Ճկասուսեր, տղաներ.
1. Մայքլ Հովհաննիսյան
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգև Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան
Մեր մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան