Դաստիարակներին կդատեն երեխաներին ծաղրելու և բռնության ենթարկելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Հարավային Դակոտա նահանգից երկու դաստիարակների բռնել են փոքրիկ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց ծաղրելու մեղադրանքով:
Պարզվել է, որ 31-ամյա Թերեզա Հալահերը և 22-ամյա Քենեդի Վենդտը հարձակվել են ցերեկը քնած երեխաների վրա, բարձրացրել են նրանց տեղից, իսկ հետո կտրուկ բաց թողել հատակին: Բացի այդ, կանայք հաճախ հարձակվել են երեխաների վրա և խփել են նրանց գլխին, երբեմն ձեռքերն են քաշքշել և ցավեցրել: Բռնության բոլոր զոհերը 3-4 տարեկան են եղել: Թե որքանով է տեղի ունեցածը ազդել նրանց առողջության վրա, չի նշվում:
Մարտի 30-ին դաստիարակներին ձերբակալել են: Թե ինչ պատիժ է նրանց սպասվում, դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)