Միջազգային կազմակերպություններում աշխատողների կենսաթոշակային ապահովության լիազոր մարմին ճանաչվեց սոցապ ծառայությունը
ՀասարակությունՄիջազգային կազմակերպություններում աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց «ՀՀ կառավարության լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ արդյունքում կապահովվի «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների կիրարկումը:
«Առաջարկվում է համապատասխան օրենքներով սահմանված դեպքերում լիազոր մարմին ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը՝ սահմանելով նաև գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը լրացնելու և ներկայացնելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, սահմանվում է, որ գումարների փոխանցումն ու մուտքագրումը ՀՀ պետական բյուջե կազմակերպելու, այդ գումարները հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հաշվառելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում ծառայության անվամբ բացվում է գանձապետական ենթահաշիվ»,-ասաց Արտեմ Ասատրյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը