«Ժողովուրդ». Խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո: «Քաղաքական կյանքը շատ արագ փոփոխության է ենթարկվում, եւ ես մնում եմ իմ կարծիքին՝ կդառնա՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, դա լավ չէ երկրի համար, երկու անգամից ավելի որեւէ մարդ չպետք է փոքր Հայաստանում հավակներ իշխանության: Նրա պրոբլեմները հետո են սկսվելու, ինքը դա լավ գիտի: Նա խորությամբ հասկանում է, թե ես ինչ եմ անում»,- ասել է Կարապետյանն` առանց մանրամասնելու հայտարարության ենթատեքստը: Մինչ այդ նա նշել է, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը հաջողություն կունենա, եթե բավական թվով քաղաքացիներ դուրս գան փողոց: «Կարեւորագույն հարցը՝ քաղաքացին պատրա՞ստ է, եւ ինչքան շատ քաղաքացի է Հայաստանում պատրաստ պայքարելու այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»,- ասաց նա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը