«Հրապարակ»․ Նոր կառավարությունում առընթեր մարմիններ չեն լինելու
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է․
Ինչպես հայտնի է, նոր կառավարությունում առընթեր մարմիններ չեն լինելու: Կառավարությունն ամեն կառույցի մասով առանձին որոշում է կայացնում, թե ինչ կարգավիճակով է գործելու: Պետական գույքի կառավարման վարչությունը՝ Արման Սահակյանի գլխավորությամբ, գործելու է որեւէ նախարարության կազմում:
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է 2 տարբերակ, ըստ որի՝ Պետգույքը կգործի կա՛մ տնտեսական զարգացման եւ ներդրումների, կա՛մ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կազմում: Երկու դեպքում էլ վարչությունը լինելու է կոմիտեի կարգավիճակով: Իսկ թե վերջնական որի ենթակայությամբ կգործի վարչությունը, կորոշի կառավարությունը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը