Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը 

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ

Արտաքին Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: 

Հանդիպման սկզբում Պատգամավորների պալատի նախագահը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բավականին ջերմ մթնոլորտում կայացած այցի հագեցած օրակարգը և արդյունքները` հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտո Ֆիկոյին` Պատգամավորների պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա նաև հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների օրակարգի ընդլայնման գործում և զրուցակցին տեղեկացրել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է` ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցությունը՝ հատկապես, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները: Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է, թե լոկ այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում Հայաստանի հետ նախորդ բարեկամության խումբն աշխարհի խորհրդարաններում երկու ամենամեծ խմբերից մեկն էր, ինքնին խոսուն է: Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, Հանրապետության Նախագահի համոզմամբ, համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ և ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել:

Նախագահը հույս է հայտնել, որ այս տարվա մարտին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորինս արագ կվերաձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբը, և նորակազմ խորհրդարանի հետ կշարունակվի հայ-իտալական միջխորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Ռոբերտո Ֆիկոյի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Իտալիա կատարած իր նախորդ այցի շրջանակներում նրա ծննդավայր Նեապոլում հյուրընկալվելը և նշել, որ այդ քաղաքն առավել քան հոգեհարազատ է հայերին: Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ քաջատեղյակ է այդ ամենին և գիտի, որ Նեապոլում է գտնվում Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին, որտեղ պահվում են Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Հանրապետության Նախագահը զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է գործընթացի վերջին զարգացումները և հայկական կողմի մոտեցումները, որոնք համահունչ են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին ու մոտեցումներին:

Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «Լա Ստամպա» պարբերականին:
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios
Ամենադիտված