Ողբերգական վթար. կա մեկ զոհ 3 վիրավոր (լուսանկարներ)
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 VV 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել գետում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ, 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը, և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը