Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ 

«Ժամանակ». ԱՄՆ պատժամիջոցի ուշագրավ ստվերը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱՄՆ իր պատժամիջոցների ցանկ է ներառել ռուսաստանցի մոտ 3 տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների, որոնք համարվում են Պուտինի մերձավորներ: Դա, այսպես ասած, Կրեմլի ցուցակի մեջ ներառված մոտ 200 անձանց շարքից է, որոնք պատժամիջոցների, այսպես ասած, հավակնորդներ էին: Հիշեցնենք, որ այդ ցանկում էին նաեւ հայեր, այդ թվում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը երեք հայերից միակն է, որ սերտ եւ անմիջական առնչություն ունի հայաստանյան իրադարձություններին եւ, ըստ էության, Հայաստանի խաղացող է նաեւ:

Իհարկե, հազիվ թե բանը հասնի նրան, որ ԱՄՆ պատժամիջոց կիրառի նաեւ Կարապետյանի հանդեպ, սակայն միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ գործընթացն իր ազդեցությունը կթողնի նաեւ նրա հանդեպ, այնքանով, որքանով ազդեցություն է ունենալու Ռուսաստանի իշխանական վերնախավի եւ նաեւ տնտեսական իրավիճակի վրա:

Մյուս կողմից, սակայն, ամիսներ առաջ, երբ Սամվել Կարապետյանը ներկայացնում էր իր ներդրումային պլանները Հայաստանում էներգետիկայի հետ կապված, դրան ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, իսկ այդ պլաններում կա նաեւ գործակցություն հորատող ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի հետ, որը կլինի Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրման օրինակ: Սրա տնտեսական նշանակությունն ու էֆեկտը թերեւս այդքան կարեւոր չէ Սամվել Կարապետյանի համար, որքան քաղաքականը եւ ակնհայտ է, որ Կարապետյանը փորձում է Հայաստանում ձեւավորել երկխոսության հարթակ ամերիկյան կողմի հետ Ռուսաստանում ունեցած ռիսկերը չեզոքացնելու համար:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, թե որքանով է դա նշանակություն ունեցել Հայաստանում ապրիլին վարչապետի եւ կառավարության խնդրում Կարապետյանի դերակատարության եւ հավակնությունների վրա, քանի որ մեկ տարի առաջ ակնառու էր, որ նա բավականին հավակնոտ նպատակներ ուներ Կարեն Կարապետյանի վարչապետության առումով, եւ նախընտրական թեժ շրջանում հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին, ասելով, որ վարչապետը ամեն օր գոլ է խփելու: Մինչդեռ, այսօր պարզվում է, որ նա ամեն օր գոլ է բաց թողել:

Ընդ որում հետաքրքիր էր, որ այն օրը, երբ Հայաստանում Կարապետյանները հայտարարում էին ներդրողների ակումբի մասին, Սերժ Սարգսյանն Արցախում էր եւ անում էր ըստ էության կոնտր հայտարարություններ, որ միշտ եղել է եւ լինելու է այնտեղ, որտեղ ամենից պահանջված կլինի անվտանգության խնդիրներին ծառայելու տեսանկյունից: Հետո Սերժ Սարգսյանը եւս մասնակցեց Սամվել Կարապետյանի 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի շնորհանդեսին, որին ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, եւ որին ներկա չէր Կարեն Կարապետյանը:

Սամվել Կարապետյանն ԱՄՆ պատժամիջոցների հավակնորդների ցուցակում հայտնվեց, իհարկե, դրանից ավելի ուշ, սակայն չի բացառվում, որ խնդիրն այստեղ՝ Հայաստանում Կարապետյանի դերակատարումը նաեւ որոշակի վերահսկողության տակ պահելն է, պայմանավորվածություններից շեղում թույլ չտալու համար, որի դեպքում Կրեմլի ցուցակով պատժամիջոցները կարող են ակտիվացվել նաեւ նրա դեմ: Տվյալ պարագայում խոսքը, անշուշտ, իրադարձությունների ծավալման հնարավոր սցենարային վարկածներից մեկի մասին է, որում, իհարկե, հետաքրքիրն այն է, որ փաստացի գործ ունենք մի տարբերակի հետ, երբ հնարավոր է կասեցնել է Հայաստանում խոշոր բիզնեսի իշխանության ուղղակի անցման գործընթացը: Առաջին անգամ այն կասեցվեց 2015-ի փետրվարին, ընդ որում նաեւ Սամվել Կարապետյանի ներգրավմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել
Ամենադիտված