Մանչեսթերյան դերբին դա Պեպի և Ժոզեի միջև պայքարը չէ. Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր ունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղից առաջ նշել է, որ չի մրցակցում Ժոզե Մոուրինյուի հետ:
«Ես երբեք չեմ հաղթել Մոուրինյուին, իսկ Մոուրինյուն` ինձ: Մեր թիմերն են հաղթել միմյանց: Ես չեմ խաղում Ժոզեի դեմ, իսկ նա` իմ դեմ: Հարգում եմ Մոուրինյուին: Մանչեսթերյան դերբին դա Պեպն ընդդեմ Ժոզեի պայքար չէ», —Գվարդիոլայի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:
Նշենք, որ խաղը կայանալու է այսօր, մեկնարկը՝ 20:30-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան