ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հետախույզները ստուգողական վարժանքներ են անցկացրել
ՀայաստանՀայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» զորավարժարանում ստուգողական պարապմունքների շրջանակներում հաջողությամբ կատարել են «հոգեբանական գիծ» վարժությունը:
Ինչպես տեղեկացրին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, հատուկ խոչընդոտները հաղթահարելու նախապատրաստական աշխատանքների ընթացքում հետախույզները մեկ ամսվա ընթացքում կատարելագործել են իրենց դիտարկման, շրջափակման ժամանակ տակտիկական գործողությունների, ինչպես նաև հետախուզության ժամանակ պայմանական հակառակորդի հետ մարտի հմտությունները:
500 մետր երկարություն ունեցող «հոգեբանական գիծ»-ը հաղթահարելու ստուգողական վարժության ընթացքում հետախույզները միայնակ և խմբերով հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր