Հայտնի են դարձել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրերը
ՏեսանյութերԱմերիկյան և հյուսիսկորեական կողմերը քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրերի տարբերակները՝ տեղեկացնում է CNN-ը:
Բանակցությունները գաղտնի են ընթանում, դրանց մասնակցում են երկու կողմերի հետախուզության աշխատակիցները: ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները առաջարկում են հանդիպումը կազմակերպել Փհենյանում: Նշվում է, որ հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի այդ առաջարկությանը Սպիտակ տունը:
Մյուս հնարավոր տարբերակը, աղբյուրի տվյալներով, Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորն է: Վայրը ճշտելուց հետո կողմերը կորոշեն հանդիպման ժամանակացույցը և օրակարգը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)