Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) 

30 հազար դրամ տուգանք՝ ամուսնու սիրուհուն թեյնիկով ծեծի ենթարկելու համար

Հասարակություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Էմմա Կ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Էմման՝ երկու անչափահաս երեխաների մայրը, մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Էմմա Կ.-ն, տեղեկանալով, որ ամուսինը սիրուհի ունի, պարզաբանումներ ստանալու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում գնացել է հանրակացարանային այն սենյակ, որտեղ ապրում էր ամուսնու սիրուհին:

Այնտեղ Էմման հանդիպել է ոչ միայն ամուսնու սիրուհուն, այլև ամուսնուն: Վերջինիս ոչինչ չասելով՝ Էմման միանգամից վիճաբանել է ամուսնու սիրուհու՝ Մանուշակի (անունը փոխված է) հետ:

Վիճաբանության ընթացքում Էմման ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Մանուշակի մարմնի տարբեր մասերին: Այդքանով չհանգստանալով՝ նա սեղանի վրայից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու դրանով մեկ անգամ հարվածել է Մանուշակի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ծեծի արդյունքում Մանուշակին պատճառվել են ձախ ստորին կոպի, կզակի ստորին մակերեսի, գոտկային շրջանի, աջ բազկի, ձախ կոնք-ազդրային հոդի, ծնկահոդերի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումներ ու ճանկռվածքներ:

Դատարանում Էմմա Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Էմման հայտնել է, թե իմացել է ամուսնու և Մանուշակ Գ.-ի սիրային կապի մասին, տեղեկացել է, թե որտեղ է բնակվում է Մանուշակը: Գնացել է հանրակացարանային շենքում գտնվող նրա սենակ: Թակել է դուռը և պահանջել է, որ բացեն: Դուռը բացել է… իր ամուսինը: Նա առաջարկել է ներս մտնել ու ներսում զրուցել:

Ինքը ներս է մտել, սկսել է վիճել ամուսնու սիրուհու՝ Մանուշակի հետ: Նրան հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, նաև՝ սեղանից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու մեկ անգամ էլ դրանով է հարվածել Մանուշակի մեջքին:

Տուժող Մանուշակ Գ.-ն հայտնել է, թե Էմմայի ամուսնու՝ Ռ.-ի հետ ծանոթացել է 2016 թվականին, նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ: Իրենց հարաբերությունների մասին իմանալով՝ Էմման սկսել է հետապնդել իրեն՝ զանգել ու վիրավորել է, սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ուղարկել:

Էմման զրպարտող տեղեկություններ է տարածել իր մասին, դրա պատճառով ինքը ստիպված հեռացել է հայրական տանից, իր ընտանիքից ու երեխայից և բնակություն է հաստատել հանրակացարանային սենյակում:

Էմման, ամուսնու հետ խնդիրներ ունենալով, ամեն հարցում մեղադրել է իրեն:

Դեպքի օրը իր սիրած տղամարդը՝ Ռ.-ն, իր սենյակում էր, երբ դուռը թակել են: Լսվել են Էմմայի բղավոցի ձայները: Նա սպառնացել է, որ եթե դուռը չբացեն, կկոտրի այն:

Իրենք չեն ցանկացել, որ հարևաններն աղմուկը լսեն, բացել են դուռը: Էմման հարձակվել է իր վրա, հարվածել է իր աչքին, գլխին, թևին, ոտքերով հարվածել է իր ոտքերին:

Հարվածների հետևանքով ինքը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին: Էմման օգտվել է իր՝ ընկած վիճակից, սեղանից վերցրել է թեյնիկն ու հարվածել է իր մեջքին:

Իր սիրած տղամարդը փորձել է բաժանել իրենց: Ձայներից միջանցք են դուրս եկել հարևանները, բայց ոչ մեկը ներս չի մտել ու վեճին չի միջամտել:

Վեճի ընթացքում ինքը մի պահ փորձել է բջջային հեռախոսով զանգել ընկերուհուն և օգնություն խնդրել, բայց Էմման իր ձեռքից վերցրել է հեռախոսը և վերադարձրել է միայն հաջորդ օրը՝ հարևանների միջոցով:

Հարևանները, լսելով վիճաբանության ձայները, զանգել են ոստիկանություն:

Վիճաբանության ընթացքում ո՛չ ինքը, ո՛չ իր սիրած տղամարդը Էմմային չեն հարվածել:

Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել Էմմա Կ.-ին, բայց պնդել է, որ բողոքում է ու ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Կանանց կռվի պատճառ դարձած տղամարդը՝ Ռ. Կ.-ն, հայտնել է, որ Էմմա Կ.-ի ամուսինն է: Օգտնվելով իր սահմանադրական իրավունքից, նա հրաժարվել է կնոջ վերաբերյալ ցուցմունք տալուց…

Նախաքննության ընթացքում Ռ. Կ.-ն հայտնել է, որ Էմմայի հետ ամուսնացել է 2006 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Վերջին մեկ տարվա ընթացքում իրենց միջև հաճախացել են վեճերը:

Ինքը մոտ երկու տարի առաջ ծանոթացել է Մանուշակի հետ, սիրային կապի մեջ են մտել:

Դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 19-ի սահմաններում Մանուշակի հրավերով գնացել է նրա սենյակ:

Որոշ ժամանակ անց դուռը թակել են, լսվել է իր կնոջ՝ Էմմայի զայրացած ձայնը՝ նա պահանջել է բացել դուռը:

Ինքը բացել է դուռը, առաջարկել է ներսում զրուցել հանգիստ:

Էմման ներս մտնելով՝ ոտքով հարվածել է Մանուշակին: Ինքը միջամտել ու դադարեցրել է վիճաբանությունը:

Դատարանում պատասխանելով հարցերին՝ Ռ. Կ.-ն նշել է, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է, ինքը Էմմային չի հարվածել, միայն դադարեցրել է վեճը:

Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Կ.-ն բնութագրվել է դրական, նրա խնամքին են 10 և 9 տարեկան երեխաները:

Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Էմմա Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, դատապարտվել է 30 հազար դրամ տուգանքի: Տուգանքի վճարումը դատարանը տարաժամկետել է 10 ամսով՝ ամսական 3 հազար դրամ վճարելու պայմանով:

Նյութի աղբյուրը՝ 1in.am:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառը
Ամենադիտված