Ստամբուլում նավը մխրճվել է պատմական առանձնատան մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերԱկանատեսները նկարահանել են այն պահը, երբ Բոսֆորի նեղուցի ափին կանգնած Vitaspirit բեռնանավը մխրճվել է առանձնատան մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել նախօրեին՝ Ստամբուլի ասիական մասի Անադոլուհիսար շրջանում: Եգիպտոսից Ուկրաինա ուղեւորվող նավը ղեկի անսարքությունների պատճառով մխրճվել է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամրջի մոտ գտնվող տան մեջ:
Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն շենքին զգալի վնասվածքներ են հասցվել: Ավերված առանձնատունը կառուցվել է XVIII դարում եւ գնահատվում է 85 մլն դոլար:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը