Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Գազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարի Սուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներին Փաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման Եղոյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան Կիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվել ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքական Այն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ Կարապետյան 

Հարկադիրները միլիոններ են յուրացրել

Հայաստանի Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում` վերջին 2 տարում պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման մասով:

Ըստ ՎՊ հաշվետվության` 2016 թ. և 2017թ. ԴԱՀԿ-ն բազմաթիվ անհարկի ծախսեր է կատարել և միլիոններ է վատնել տարբեր ուղղություններով: ԴԱՀԿ-ի պահպանման ծախսերի մեջ պարգևատրման ծախսերը կազմել են գրեթե նույնքան, որքան եղել են աշխատողների վարձատրության ծախսերը` համապատասխանաբար` 83.4% և 84.3%: 724 մլն դրամ ուղղվել է պայմանագրային հիմունքներով աշխատող ավելի քան 200 անձանց վարձատրությանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության որոշմանը:

Թեև ծառայությունն ապահովված է եղել սվիտերներով հաջորդ 2 տարվա համար, սակայն անցած 2 տարում գնել է 6 մլն 125  հազար դրամի 350 հատ սվիտեր: ԴԱՀԿ-ն «Սոֆթ թայմ» ընկերությունից պահանջվածից ավելի է գնել 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր, 190 քարթրիջների լիցքավորման և վերանորոգման համար ավելի է ծախսվել գրեթե 460 հազար դրամ, «Արիկո-Գոռ» ընկերությունից A4 ֆորմատի թղթի մեկ տուփը գնել է 158  դրամով թանկ` ավելի ծախսելով 1 մլն դրամ, իսկ «Սմարթլայն» ընկերությունից թղթի երկրորդ խմբաքանակով մեկ տուփը գնել է 225 դրամով թանկ` ավելի ծախսելով 5 մլն դրամ: Հոգեբանական ծառայությունների մատուցման համար կնքված պայմանագրերով միավորի գին չի սահմանվել և առանց հաշվարկային հիմքի վճարումներ են կատարվել: Վերելակների գնման համար ավելի է ծախսվել 2.2 մլն դրամ:

ԴԱՀԿ-ի վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման և արտաքին ջերմալին ցանցի աշխատանքների կատարման համար «Աբակ» ՍՊԸ-ին հավելյալ վճարել է 2 մլն դրամ, տանիքի վերանորոգման համար «Արթմաշին» ընկերությանը հավելյալ վճարել է մոտ 1.5 մլն դրամ, և այլն:

ՃՈ 47145 վարչական ակտերով վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից, վարչական ակտերն անհիմն մերժելու արդյունքում հարկադիր կատարողները չեն հարուցել 645 կատարողական վարույթ` գրեթե 5.5 մլն դրամ բռնագանձման գումարով, նաև խախտել են օրենքի պահանջը` պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել: ԴԱՀԿ ծառայողները կատարողական գործողություններ չեն իրականացրել Կապանի հարկային տեսչության պահանջով իրավաբանական անձից բռնագանձման ենթակա 40.8 մլն դրամը գանձելու ուղղությամբ, Կոտայքի հարկային տեսչության պահանջով մոտ 21 մլն դրամ բռնագանձելու ուղղությամբ, Կենտրոնի հարկային տեսչության պահանջով` 10.5  մլն դրամ պետբյուջե մուտք չի արվել:

ՎՊ-ն նաև պարզել է, որ հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգը կատարյալ չէ, չի ապահովում հրապարակայնությունը, և որոշ լոտեր ուղղակի չեն երևացել լոտերի էլեկտրոնային ցանկում:

ԴԱՀԿ Երևանի բաժնի դրամարկղի մնացորդը` 737 մլրդ 473.7 մլն դրամ, 2016 թ. գանձապետական արտաբյուջետային հաշվին մուտքագրելուց հետո այդ հաշվի մնացորդն ավելացել և կազմել է 1 տրլն 253 մլրդ 537.9 մլն դրամ, իսկ ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել` բռնագանձված գումարները հայտնի հասցեատերերին, այդ թվում` պետբյուջե փոխանցելու ուղղությամբ:

Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 149.8 մլրդ դրամի մնացորդ գումար, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքականԱյն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ ԿարապետյանԵգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Շարմազանով Նոր մանրամասներ՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասինՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմՀՀ ավտոճանապարհների վիճակը. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համարWildberries-ի խոշոր պահեստը դարձել է ԱԹՍ-ի հարձակման թիրախ Ռուսաստանում Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԹրամփը չեղարկել է Իրանին հարվածները Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի խնդրանքովՄեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս ՍափեյանՄարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասինՆասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է ԱդրբեջանումՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիրԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներԸնդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն ՍուրենյանցԽստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել ԻոաննիսյանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 3-ին և 4-ին Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. ExpressAxios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին հնարավոր մասնակցության հետևանքների մասին Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն ՌԴ ՊՆ․ Սև ծովում խոցվել է ռազմական բեռ տեղափոխող բեռնանավ Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ Իրանը հայտարարել է նավթաքիմիական ոլորտի համար ներմուծվող ավելի քան 2 հազար դետալների տեղական փոխարինման մասին Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին
Ամենադիտված