«Արսենալ»-ը հաղթեց, խաղում երկու կարմիր քարտ գրանցվեց (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց «Սաութհեմփթոն»-ին և հաղթեց 3:2 հաշվով:
Լոնդոնցիների կազմում մեկ գոլ խփեց Օբամեյանգը (28'), դուբլ ձևակերպեց Դանի Ուելբեքը (38', 81'):
Հյուրերի գոլերը հեղինակեցին Շեjն Լոնգը (17') և Չարլզ Օսթինը (73'):
Այս հաղթանակից հետո Վենգերի թիմը 54 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Ջեք Սթիվենսը և «Արսենալ»-ի խաղացող Մոհամեդ էլ Նենին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարվորված չէր խաղին. ֆուտբոլիստը վնասվածք ունի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան