«Իմ Քայլը» քայլարշավի Քաղաքացու երգն արդեն ունի տեսահոլովակ (տեսանյութ)
Տեսանյութեր«Իմ Քայլը» քայլարշավի Քաղաքացու երգն արդեն ունի տեսահոլովակ, որտեղ շատերն իրենց քայլն են անում, մերժում Սերժին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից, որի վերջնակետն Ազատության հրապարակն է լինելու:
Քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից, Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը