«Արսենալ»-ի հետ հեշտ չի լինելու պատասխան խաղում. ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ
ՍպորտՄոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Գեորգի Միլանովն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ կայանալիք պատասխան խաղին:
«Հասկանում էինք, որ Լոնդոնում ծայրահեղ դժվար է լինելու: Կարծում եմ` հեշտ չի լինելու նաև պատասխան խաղում: «Արսենալ»-ը մոտիվացված է Եվրոպայի լիգայում հաղթելու համար, քանի որ սա նրանց համար միակ հնարավորությունն է մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայում խաղալու համար»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Известия-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում լոնդոնցիները հաղթել են 4:1 հաշվով:
Լուսանկարը` Известия-ի


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան