Փաշինյանը սատանայի հետ էլ գործարք կկնքի, միայն մնա իշխանության․ մարդիկ հիմա իրական դեմքն են տեսնում (տեսանյութ) Թրամփը կատակել է, որ չի հեռանա մինչև 2032 թվականը Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ) Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Թրամփը կարծում է, որ Չինաստանում իրեն ավելի լավ են ընդունել, քան Պուտինին ՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակի սրվել, Տուսկ Առավոտյան սրտիկներ է ուղարկում մարդկանց, երեկոյան՝ սպառնում, ասում ՝ինչո՞ւ ես կենդանի մնացել (տեսանյութ) Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ) Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում կարգավորել իրանական հակամարտությունը Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 

Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին. ՀՀ Նախագահի ելույթն ամբողջությամբ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Երդման արարողությունից հետո նա հանդես եկավ ելույթով:

Ներկայացնում ենք Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ:

«Վեհափառ Տեր, 
Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան, 
Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, 
Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ, 
Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, 
Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, 
Թանկագին հայրենակիցներ և հյուրեր, 
Տիկնայք և պարոնայք,

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև:

Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչև պարզ քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ և ուշադիր հետևում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, 
հավատը Հայաստանի քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, և անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի:
Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:


Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք` փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

Հենց դրա շնորհիվ մեզ՝ մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլև կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:
Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր և հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:

Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար.

Երեկ, այսօր և վաղը:

Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին:

Փա՛ռք Հայոց հաղթական բանակին:

Թանկագին բարեկամներ,

Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու և հավատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, և այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:

Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում՝ սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչև մեր օրերը: 
Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։

Ժամանակային և տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:

Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք: 
Ահա թե ինչու, Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները և քաղաքական խնդիրները խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը: 
Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: 
Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան:

Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: 
Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին:

Բարեկամներ,

Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:

Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։ 
Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:

Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը ու կենսագործմանը:

Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը: 
Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին: 
Սակայն, ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք և ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Սա' է ապագան։ Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրև երկրի Նախագահ, այլև այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր և գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը:

Հայրենիք՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՜ռք Արցախին:

Փա՜ռք հայ ժողովրդին:

Աստված պահապա՛ն բոլորիս»: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիևը ցանկանում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. ԲուդանովՄեծ Բրիտանիան մինչև տարեվերջ կսառեցնի վառելիքի հարկըՆԱՏՕ-ի ծովակալը բացատրել է՝ ինչ են ցույց տվել Ուկրաինայի և Իրանի հակամարտություններըԷստոնիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ինՖիդանը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կքննարկի Ուկրաինայի, Իրանի և Անկարայի գագաթնաժողովի հարցերըՄադյար. Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ումից էներգակիրներ գնելՕրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԻսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է ինքնալուծարման մասին օրենքըՏուսկ. Լեհաստանը պատրաստ է Հունգարիային ապահովել նավթի և գազի մատակարարման ուղիներովՆախընտրական ցայտնոտի դրսևորում է և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ Հունգարիան նախատեսում է հունիսի վերջին հյուրընկալել Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովըԱրցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն Իսրայելը հայտնել է Գազայի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի խոշոր զենքի պահեստի ոչնչացման մասինՓաշինյանը սատանայի հետ էլ գործարք կկնքի, միայն մնա իշխանության․ մարդիկ հիմա իրական դեմքն են տեսնում (տեսանյութ)Տուսկ. Լեհաստանը և Հունգարիան նույն կարծիքին են Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում«Վաղը Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի». ՓաշինյանԹրամփը կատակել է, որ չի հեռանա մինչև 2032 թվականը Կորեայի Հանրապետություն ուղևորվող առաջին տանկերն անցել է Հորմուզի նեղուցովԻրանի արտաքին գործերի նախարարը հրավեր է ստացել մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստինՍկզբունքորեն աջակցում եմ Ռուսաստանի հետ ԵՄ բանակցողի վերաբերյալ քննարկմանը. ՌյուտեՉինաստանի ԱԳՆ-ն խոսել է Թայվանի հետ վերամիավորման մասինWyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ) Ռուսաստանի ափերի մոտ նկատել են հազվագյուտ սպիտակ կետ․ գիտնականները խոսում են ալբինիզմի մասինԶելենսկին նոր բանակցողներ է գտել ԱՄՆ-ի փոխարեն. ԶԼՄՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Թրամփը կարծում է, որ Չինաստանում իրեն ավելի լավ են ընդունել, քան Պուտինին Էստոնիան դիմել է ՈւկրաինայինՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակի սրվել, Տուսկ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին Առավոտյան սրտիկներ է ուղարկում մարդկանց, երեկոյան՝ սպառնում, ասում ՝ինչո՞ւ ես կենդանի մնացել (տեսանյութ)Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու ԵՄ-ն Դրագիին է դիտարկում որպես Պուտինի հետ բանակցող. FT Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ ումից էներգակիրներ գնել. ՄադյարՊուտինն ավարտել է Չինաստան կատարած երկօրյա այցըՆեթանյահուն և Թրամփը «երկարատև և դրամատիկ» զրույց են ունեցել Իրանի հարցովԵրբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ) Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել «շատ կարևոր մի բանի» շուրջՊուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը ուշադրության կենտրոնում են հայտնվել ՄՖՏԻ ռեկտորի սպորտային կոշիկներըԼիտվայի իշխանությունները տարհանվել են բունկերՌուսաստանի Կալինինգրադի մարզում նկատել են հազվագյուտ բնական երևույթ՝ «սպիտակ ծիածան»Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ Ղրիմում կնկարահանեն «Ամֆիբիա մարդը» ֆիլմի նոր տարբերակըԱնխոհեմ է և շատ վտանգավոր. Մեծ Բրիտանիայում քննադատել են Լիտվայի ԱԳ նախարարինԹրամփը հայտարարել է, որ չի շտապում կարգավորել իրանական հակամարտությունը Թրամփը արձագանքել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը․ «Լավ է, որ նրանք հանդիպում են»Եվրամիությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել նոր առևտրային համաձայնագրի շուրջԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Չինաստանը պաշտպանել է Ռուսաստանի` Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմաններըՖինլանդիան կտրուկ ավելացնում է ռազմական ծախսերը․ ՆԱՏՕ-ի սահմանված շեմը զգալիորեն կգերազանցվի
Ամենադիտված