Դաշնակցական պատգամավորը տեսնում է անտեսանելին
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ այն քաղաքացիներն, ովքեր ցանկանում եմ երկրում փոփոխություն տեսնել՝ կտեսնեն։ Այս մասին այսօր լրագողների հետ զրույցում ասաց Վարդանյանն՝ ընդգծելով, որ ցանկացողները կտեսնեն, որ մեր երկրում իսկապես որակական, արմատական փոփոխություններ են կատարվում:
«Վստահ եմ` այս տեմպով աշխատելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա նաև ձեր ամենօրյա հարցի պատասխանը»,- ասաց պատգամավորը։
Վարդանյանի խոսքով՝ իրենք նկատում են, տեսնում են առաջին քայլերը և դրա համար ժամանակ է պետք․ «Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր: Շնորհավորում եմ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին»,- ասաց Վարդանյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը