Եվրոպայի առաջնության անցկացումը նոր խթան կլինի հայկական սուսերամարտի համար
ՍպորտՀայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի կարծիքով, Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը Հայաստանում անցկացնելը նոր խթան կլինի մարզաձևի զարգացման համար:
«Մենք մասնակցելու ենք 2 զենքաձևում` ճկասուսեր` տղաներ, աղջիկներ և խոցասուսեր` տղաներ, աղջիկներ: Իսկ ինչ վերաբերում է թիմի պատրաստությանը, ապա հենց այսօր ընդհանուր մարզում կունենանք Բելառուս հավաքականի հետ: Մենք երեք զենքաձևում ունենք առաջատար մարզիկներ`Էդուարդ Օվիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստվում է անհատական ձևով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մադոյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունն Հայաստանում անցկացնելուց հետո այն խթան կհանդիսանա մեզանում սուսերամարտի մասսայականացման համար:
Ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 31 երկրի մոտ 300 մարզիկ: Առաջնությունը կկայանա Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Այս կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայանա 16 մարզիկով: Հայ սուսերամարտիկները հանդես կգան «խոցասուսեր» և «ճկասուսեր» մրցաձևերում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան