Հայտնաբերվել է մոլագարը, ով կանանց և աղջիկների մոտ մերկանում էր
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումերի շնորհիվ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Դահար Թ.-ին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս կասկածվում է Արաբկիր վարչական շրջանի մի քանի հասցեներում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ծալապակասը» հիմնականում կանանց և աղջիկների մոտ մերկացրել և սեռական օրգանն է ցույց տվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ հետաքննիչի որոշմամբ նշանակվի նաև հոգեբուժական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան