Հետաքրքրված եմ Մոսկվա այցով. Արմեն Սարգսյան
ՌուսաստանՆախագահ Արմեն Սարգսյանը, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսում իր առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն, պատասխանել է.
«Ես դեռ նոր եմ ստանձնելու նախագահի պաշտոնը (ծիծաղում է): Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)