Մեքենայի սխալ կայանումը դարձել է թուրք-բելառուսական դիվանագիտական սկանդալի պատճառ (տեսանյութ)
ՏեսանյութերԲելառուսի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Թուրքիայի դեսպանատանը պատկանող դիվանագիտական համարանիշով մեքենան սխալ վայրում կայանելը։
Ըստ Haberler-ի՝ Բելառուսը Թուրքիային բողոքի նոտա է հղել: Մեքենան սխալ կայանելու վերաբերյալ բողոք ներկայացնողը եղել է քաղաքացի, ով պնդել է, որ մենքենայի վարորդն անտեսել է իր զգուշացումն ու մեքենան կայանել այնպես, ինչպես ցանկացել է:
Բելառուսի ԱԳՆ-ն չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ Թուրքիայի դեսպանատանը զգուշացրել են ավելի զգոն լինել երթևեկության կանոնները հարգելու հարցում, որին թուրքական կողմը դրական պատասխան է տվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն