Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Ալան Դունկան
ՀայաստանՄիացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և հայ-բրիտանական հարաբերություններին: «Սա շատ կարևոր օր է: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք Հայաստանի հետ և կարևորում ենք դրանց հետագա զարգացումը»,- ասել է Ալան Դունկանը՝ ավելացնելով, որ դրա մասին է վկայում իր ներկայությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեքխորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանիլիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահիլիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված ԱրմենՍարգսյանը: Նա երդվեց` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրությանվրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ինգումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինելՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններնիրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգայինշահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստվածինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետությանօրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսքհղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր