Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՔաղաքականԱյսօր Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
Փաստաթղթի քննարկումը խորհրդարանում կազմակերպվել էր ապրիլի 10-ին։ Պատգամավորական գրեթե բոլոր խմբակցությունները Հայաստան-ԵՄ համաձայնագիրը համարել էին պատմական փաստաթուղթ։
Ամենամեծ սպասումը, որ ունի հայկական կողմը համաձայնագրի գործարկումից, վիզաների ազատականացումն է։
Կարեն Նազարյանն ասել էր, որ առաջիկայում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը։
Համաձայնագրի վավերացումից հետո սպասվում է, որ այն կվավերացնի Եվրոպական խորհրդարանը, սակայն այն չվավերացնելը չի խանգարի, որ փաստաթուղթը կյանքի կոչվի։
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը