Միգուցե սա իմ վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում «Բարսելոնա»-իկազմում. Ինյեստա
Սպորտ«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնյան թիմի պարտության և պայքարից դուրս մնալու մասին:
Կատալոնացիները պատասխան խաղում 0:3 հաշվով զիջել են «Ռոմա»-ին:
«Դժվար է նման իրավիճակում ինչ որ բան ասելը: Մենք դրան պատրաստ չէինք: մեծ հիասթափություն ենք զգում:
Միգուցե սա իմ վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում «Բարսելոնա»-իկազմում: Շատ էինք ցանկանում հաջողության հասնել: Սա Չեմպիոնների լիգան է և այստեղ զարմանալի բաներ են տեղի ունենում: Մենք ձախողվեցինք: Հիմա պետք է կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա», — Ինյեստայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Լուսանկարը` Matteo Ciambelli/NurPhoto via Getty Images


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան