Գվարդիոլան իր հեռացման մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլ»-ի հետ խաղից հետո (1:2) խոսել է նաև իր հեռացման մասին:
Հիշեցնենք, որ մարզիչը մոտեցել էր մրցավարին և նրա վրա բղավել, ինչից հետո Գվարդյոլան հեռացվել էր և ստիպված էր եղել խաղին հետևել տրիբունայից:
«Երբ բոլորս տեսնում ենք մեկ բան, մրցավարը հակառակ որոշում է կայացնում: Ես մրցավարին ասացի, որ Սանեի հարվածը գոլ էր: Դրա համար նա ինձ հեռացրեց: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե հաշիվը դառնար 2:0: Այս մրցաշարում թիմերը այնքան հավասար են, որ մրցավարի որոշումներ շատ կարևոր են: Մենք կվերադառնանք հաջորդ տարի:
Շնորհավորում ենք «Լիվերպուլ»-ին: Հուսով եմ` նրանք լավ կներկայացնեն Անգլիան կիսաեզրափակչում», — մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Տեսանյութը նաև` այստեղ
Լուսանկարը` PA
— Drafts_2.0 (@drafts_2) April 10, 2018


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան