Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում. Վենգեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին:
«Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» դեմ խաղերին: Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»,-ասել է Վենգերը:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը