«Ժողովուրդ». Մեղմ է մոտեցել ՔԿՀ-ներին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին:
Միայն թե, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու հավանաբար, այդ պատճառով փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ՄԻՊ զեկույցի մասին նշել է, թե իրենք հիմա ուսումնասիրություններ են կատարում: «Բարձրացված խնդիրները մասամբ կիսում եմ: Հիմա ուսումնասիրության փուլում է, կարձագանքենք»,- նշել է նա` հավելելով, թե նաեւ կոնկրետ քայլեր են անելու այդ ոլորտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը