Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Ռուսաստանը ներկայացնող Ալինա Կաշլինսկայայի հետ: Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
4-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 3 միավոր ունի և առաջատարից հետ է մեկ միավորով:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը