Բրիտանիայում ավելի քան 20 մլն դոլարով վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկ մեքենայի համարանիշը (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխարհում ամենաթանկ համարանիշը՝ F1-ը, պատկանում է ավտոդիզայներ Աֆզալ Կանին: Համարանիշն ընթացիկ տասնամյակում առաջին անգամ վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայում՝ 20.5 մլն դոլարով։
Աղբյուրը նկատում է, որ սա աշխարհի ամենապահանջված համարանիշն է, քանի որ F1-ն անմիջապես մտազուգորդվում է Formula 1 հեղինակավոր ավտոմրցարշավի հետ:
Նշվում է, որ այժմ F1-ը տեղադրված է Կանի՝ 1.7 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron Super Sport մեքենայի վրա:
Հայտնի է, որ Կանը համարանիշը 2008թ. ձեռք է բերել 575.000 դոլարով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը