«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասին «Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին 

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը մասնակցեց «Կրթություն և կարիերա Expo 2018»-ին

Գիտություն և Մշակույթ

Ապրիլի 11-ից Երևանում մեկնարկեց «Կրթություն և կարիերա Expo 2018» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 13-ը:

Եռօրյա EXPO-ի շրջանակներում իրենց առաջարկներն են ներկայացնում շուրջ 70 բուհ: Այս հնարավորության շնորհիվ դպրոցականները և առհասարակ կրթությամբ հետաքրքրված անձինք կկարողանան ուսումնասիրել համալսարանների կրթական առաջարկները և որոշում կայացնել, թե որտեղ են նպատակահարմար գտնում ուսանել:

EXPO-ին իր մասնակցությունն էր ցուցաբերել նաև Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և բուհերի ակտիվ մասնակցությունը դրանց:

«Էքսպոյին մասնակցությունը շատ եմ կարևորում, քանի որ մեծ թվով դպրոցականներ են այցելում տաղավարներ՝ ծանոթանալու, տեղում մանրամասնելու եղած առաջարկները: Նրանց հետաքրքրում է հատկապես աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտական ուղղությունների առկայությունը և ուսման վարձի չափը։ Մեզ մոտ ընդունելությունը կազմակերպվում է «Տնտեսագիտություն», «Կառավարում» և «Կիրառական ինֆորմատիկա» ուղղություններով։ Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա այն բավականին մատչելի է, միաժամանակ՝ լավագույնները, շնորհիվ բարերարների, ստանում են կրթաթոշակ»:

Թամարա Վարդանյանի խոսքով՝ Գ․Վ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը ռուսաստանյան առաջատար բուհերից է, որն անխափան ուսումնական գործընթաց է իրականացնում՝ սկսած 1907 թվականից մինչ օրս: Այն ունի 22 մասնաճյուղ տարբեր երկրներում, սակայն երևանյան մասնաճյուղը միակն է ամբողջ տարածաշրջանում։

«Նաև դա է պատճառը, որ մեր մասնաճյուղում ուսանում են հետխորհրդային երկրների մեծ թվով քաղաքացիներ: Մեզ մոտ ներկայում ուսանում են 500-ից ավել ուսանողներ, որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են, ովքեր Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից՝ ստանալու մեզ մոտ որակյալ կրթություն:  Ես, որպես տնօրեն, կարևորում եմ այս հանգամանքը. մենք, փաստացի, իրականացնում ենք հայրենադարձություն՝ մեր հայրենակիցները գալիս են հայրենիք՝ կրթություն ստանալու, իսկ ոմանք նաև այնքան են հրապուրվում Հայաստանով, որ ավարտելուց հետո տեղավորվում են աշխատանքի հայրենիքում և հիմնովին վերահաստատվում այստեղ: 

Այս տարի մեզ մոտ մեկնարկելու է նաև «Ճանաչի՛ր հայրենիքդ» նախագիծը, որի շրջանակներում մեզ մոտ ընդունված առաջին կուրսի ուսանողների համար կազմակերպելու ենք ճանաչողական այցեր՝ Հայաստանի տեսարժան վայրեր։ Մենք երբեմն կատակով նշում ենք, որ, փաստորեն, իրականացնում ենք Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը` ավելի լայնածավալ և երկարատև կտրվածքով, քանի որ մեր ուսանողները 4 կամ 7 տարի հնարավորություն են ունենում վայելել Հայրենիքում ապրելու բերկրանքը»,- ասաց Թամարա Վարդանյանը: 

Նա նշեց, որ իրենց մոտ գործում է նաև տարածաշրջանի միակ ռուսական քոլեջը, որը տալիս է ռուսական պետական դիպլոմ. «Ունենք նոր մտահղացումներ ևս. մեկնարկել է մագիստրոսական ծրագրերի լիցենզավորման գործընթաց, բանակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հետ, որպեսզի հիմնենք ռոբոտաշինության խումբ` քոլեջի կիրառական ինֆորմատիկայի սաների համար և այլն»,-ասաց Թամարա Վարդանյանը։

Վերջում Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրենը հաջողություն մաղթեց Հայաստանի և Արցախի 2017/2018 թթ. ուսումնական տարվա բոլոր շրջանավարտներին և հույս հայտնեց, որ վերջիններս կնախընտրեն հայաստանյան բուհերը` իրենց հետագա ուսումը շարունակելու համար։  

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Ամենադիտված