Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ 

Հովիկ Աբրահամյանի «վերջին հույսի» խախտումը

Վերլուծական
Մամուլում այսօր ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, համաձայն որի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում հայտարարել է, որ Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա իր որդին՝ Արգամը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի` Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Դաշինքում այլ մարդիկ ևս կան, ովքեր կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց:
 
Իհարկե, պատահական չէ, որ նեղ միջավայրում Աբրահամյանի «անկեղծացումները» հրապարակ են նետվում հիմա, երբ վերջնականապես պարզ է, որ վարչապետի պաշտոնը ամսի 17-ին ստանձնելու է հենց Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Աբրահամյանը միանգամից է արձագանքում այս իրողությանը՝ շտապելով ռևերանսներ անել, ինչը նրան իհարկե բնորոշ է: Տպավորություն է ստեղծվում, որ այս արտահոսքը նաև «Ծառուկյան» դաշինքին և անձամբ  Ծառուկյանին քաղաքական «կսմիթ» հասցնելու նպատակ է հետապնդում: Ակնարկելով Սարգսյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցող այլ պատգամավորների մասին, որոնք վերջին պահին կարող են անակնկալ մատուցել, Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ Ծառուկյանը չի տիրապետում դաշինքում ստեղծված իրավիճակին: Իրականում այս պնդումը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ հասկանալի է՝ Դաշինքը միասնական դիրքորոշում է ցուցաբերելու վարչապետի քվեարկության օրը, իսկ թե ինչպիսին կլինի այդ դիրքորոշումը՝ կախված է միայն ու միայն Ծառուկյանի որոշումից:
 
Այս ամենը քաջ գիտակցում է նաև վերջին շրջանում «մեսիջներով» իշխանությունների հետ շփվող Աբրահամյանը: Պարզապես, քաղաքական ինտրիգների մեծագույն վարպետը բոլորից լավ է հասկանում, որ ստվերում մնալով՝ վերջնականապես է անցնելու պատմության գիրկը, և փորձում է օգտագործել ցանկացած առիթ՝ Սարգսյանի բարեհաճությունը շահելու համար, քանի որ ուզենք-չուզենք՝ առաջիկա տարիներին քաղաքական գործընթացները ղեկավարվելու են մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Իհարկե, Աբրահամյանին չի հաջողվել թոթափել նեղացածությունը «Մայր գետից», ինչպես այն «աստղային ֆուտբոլիստները», որոնք խիստ վրդովվում են, երբ մարզիչն իրենց առաջին խաղակեսից հետո փոխարինում է: Բայց այսօր նախկին վարչապետն այն վիճակում չէ, որպեսզի բացահայտ արտահայտի իր նեղսրտած լինելը: Նա ցանկանում է օգտագործել իր և որդու համար եթե ոչ պաշտոն, ապա առնվազն տնտեսական երաշխիքներ կորզելու՝ գուցեև վերջին շանսը: Իսկ այդ երաշխիքների կարիքը Աբրահամյանն ունի ավելի, քան երբեք: Աբրահամյաններն արդեն իսկ վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:
 
Շատերի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում Աբրահամյանին որոշակի հույսեր են ներշնչել Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած միտքը նախկին պաշտոնյաների վերադարձի մասին: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանի մեսիջը վերաբերվում էր նրանց, ովքեր ռեժիմին կարող են ինչ-որ բան առաջարկել: Հովիկ Աբրահամյանը չունի այս ռեսուրսը և հնարավորությունները և ինքն է այժմ հայցողի դերում: Իրականում, Սերժ Սարգսյանին հաջողվել է քաղաքական դաշտում այնպիսի դասավորություն մտցնել, որ Հովիկ Աբրահամյանի կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից։ Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»...
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»
Ամենադիտված