Ամենագնացի վարորդը 3 անգամ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնության Սախայի Հանրապետության Նամցի համայնքում տեսահսկման համակարգի խցիկները ֆիքսել են, թե ինչպես է ամենագնացի վարորդը երեք անգամ վրաերթի ենթարկում 79-ամյա թոշակառու կնոջը: Տեսանյութը հայտնվել է համացանցում:
Մեքենայով հետ շարժվող վարորդը չի նկատել կնոջն ու անցել է նրա վրայով մեքենայի հետևի ու դիմացի անիվներով: Դրանից հետո նա պտտեցրել է ղեկն ու կրկին վրաերթի ենթարկել ծեր կնոջը:
Վարորդը շտապել է հեռանալ դեպքի վայրից, սակայն տեսախցիկների ֆիքսած կադրերի շնորհիվ իրավապահները կարողացել են հայտնաբերել ու ձերբակալել նրան:
Տուժած կնոջը հասցրել են հիվանդանոց՝ ողնաշարի վնասվածքով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը