Ինչու են Դավիթ Հարությունյանն ու Շարմազանովը թարսվել
ՔաղաքականԿառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու․ «Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»,-ասաց Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, իսկ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել․ «Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», - ասաց նա:
Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների»:
Նշենք, որ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց ողջ կուսակցությունը միաբերան առաջարկել է վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածությունը․ «Այլ անուն չի էլ քննարկվել և չէր էլ կարող լինեն»,-նշել է Շարմազաովը՝ ըստ էության՝ փաստելով նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի ասածի հակառակը։
Փաստորեն, ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն ապացուցեց՝ մեծ կուսակցությունում կարող է լինել միայն մեկ թեկնածուի անուն։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը